Չէի պատկերացնում, որ այդպես կդավաճանեն․ Վալերի Մելաձեի կինը մեկնաբանել է իրենց ամուսնալուծությունը (լուսանկարներ)
ԼԱՅՖՎալերի Մելաձեի կինը՝ Իրինան, երկարատեւ լռությունից հետո առաջին անգամ որոշել է հարցազրույց տալ, պատմել է իր ու Մելաձեի ամուսնալուծության մասին։ Նա խոստովանել է, որ մինչ օրս ծանր է տանում այդ ամուսնալությունը։
Ամուսինները միասին ապրել են 20 տարի, 3 դուստր ունեն։ Իրինան ասում է, որ ամեն կերպ պայքարել է՝ ամուսնուն ընտանիքում պահելու համար, սակայն այդպես էլ չի կարողացել՝ ամուսինն այլ կնոջ՝ երգչուհի Ալբինա Ջանաբաեւայի մոտ է գնացել։ Մելաձեն անձամբ է խոստովանել կնոջը, որ իր կյանքում այլ կին կա, ով իրենից որդի ունի։
«Ես ինքս հասկացա, որ խոսքը Ալբինայի մասին է, որովհետև նա միշտ չէր կարողանում նայել ինձ, աչքերը փախցնում էր»,- ասում է Իրինան։ Կինն ասում է, որ ամուսնու արարքն իրեն անտանելի ցավ է պատճառել, ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ հնարավոր է՝ իրեն այդպես դավաճանել։
Իրինան վստահ է, որ ամուսնու ու Ալբինայի միջեւ սեր չկա, նա ասում է՝ դա պարզապես ծիծաղելի է։ Ասում է՝ Ալբինային առաջարկել է հանդիպել, խոսել, նա հրաժարվել է։ Դուստրերն էլ ծանր են տարել հոր դավաճանությունը։ «Ցավը մնացել է, այն ոչ մի տեղ չի գնա, նման բաները չեն մոռացվում»,- ասում է Մելաձեի միջնեկ դուստրը՝ Սոնյան։

Այսօր Իրինան նոր ընկեր ունի, դուստրերն էլ աջակցում են մորը եւ պատրաստ են ընդունել նրա սիրեցյալին։
Պատրաստեց Past.am-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



