Ամուսինը պատահաբար դեն է նետել կնոջ 400 հազար դոլար արժողությամբ մատանին (լուսանկար)
ОБЩЕСТВОՄիսսուրիի բնակիչ Բերնի Սկիտիերին պատահաբար աղբամանն է նետել կնոջ 12,5 կարատանոց մատանին, որն արժեր 400 հազար դոլար։ Նա ասել է, որ կինը՝ Կարլան, մատանին փաթաթել էր անձեռոցիկի մեջ ու դրել խոհանոցի սեղանին։ Ամուսինն էլ, առանց իմանալու, դեն է նետել անձեռոցիկն ու մատանին։ Արդյունքում տղամարդը ստիպված է եղել 10 տոննա աղբ քանդել, որպեսզի գտնի կնոջ մատանին։
Ի վերջո ծառայության աշխատակիցները, որոնք նա վարձել էր՝ աղբը քանդելու համար, հայտնաբերել են մատանին՝ 25 րոպե փնտրելուց հետո։ Նրանք ասել են, որ 99 տոկոս դեպքերում իրենք չեն կարողանում գտնել նման իրերը, որոնք կորել են աղբամանում, սա երջանիկ բացառություն է։


Պատրաստեց Past.am-ը:
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
4
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
5
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»



