Ամուսինը պատահաբար դեն է նետել կնոջ 400 հազար դոլար արժողությամբ մատանին (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիսսուրիի բնակիչ Բերնի Սկիտիերին պատահաբար աղբամանն է նետել կնոջ 12,5 կարատանոց մատանին, որն արժեր 400 հազար դոլար։ Նա ասել է, որ կինը՝ Կարլան, մատանին փաթաթել էր անձեռոցիկի մեջ ու դրել խոհանոցի սեղանին։ Ամուսինն էլ, առանց իմանալու, դեն է նետել անձեռոցիկն ու մատանին։ Արդյունքում տղամարդը ստիպված է եղել 10 տոննա աղբ քանդել, որպեսզի գտնի կնոջ մատանին։
Ի վերջո ծառայության աշխատակիցները, որոնք նա վարձել էր՝ աղբը քանդելու համար, հայտնաբերել են մատանին՝ 25 րոպե փնտրելուց հետո։ Նրանք ասել են, որ 99 տոկոս դեպքերում իրենք չեն կարողանում գտնել նման իրերը, որոնք կորել են աղբամանում, սա երջանիկ բացառություն է։


Պատրաստեց Past.am-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



