Ամուսինը պատահաբար դեն է նետել կնոջ 400 հազար դոլար արժողությամբ մատանին (լուսանկար)
SOCIETYՄիսսուրիի բնակիչ Բերնի Սկիտիերին պատահաբար աղբամանն է նետել կնոջ 12,5 կարատանոց մատանին, որն արժեր 400 հազար դոլար։ Նա ասել է, որ կինը՝ Կարլան, մատանին փաթաթել էր անձեռոցիկի մեջ ու դրել խոհանոցի սեղանին։ Ամուսինն էլ, առանց իմանալու, դեն է նետել անձեռոցիկն ու մատանին։ Արդյունքում տղամարդը ստիպված է եղել 10 տոննա աղբ քանդել, որպեսզի գտնի կնոջ մատանին։
Ի վերջո ծառայության աշխատակիցները, որոնք նա վարձել էր՝ աղբը քանդելու համար, հայտնաբերել են մատանին՝ 25 րոպե փնտրելուց հետո։ Նրանք ասել են, որ 99 տոկոս դեպքերում իրենք չեն կարողանում գտնել նման իրերը, որոնք կորել են աղբամանում, սա երջանիկ բացառություն է։


Պատրաստեց Past.am-ը:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



