Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն զբաղեցրած բնակելի տարածքները
ОБЩЕСТВОԿառավարությունն ընդունեց «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներն են դիմել պետգույքի կառավարման վարչություն: Ըստ Սահակյանի՝ նրանք խնդրել են, որպեսզի իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհվեն: «Այս որոշմամբ կլուծվի քաղաքացիների բնակարանային խնդիրը»,- ասաց Սահակյանը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



