Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն զբաղեցրած բնակելի տարածքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունն ընդունեց «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներն են դիմել պետգույքի կառավարման վարչություն: Ըստ Սահակյանի՝ նրանք խնդրել են, որպեսզի իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհվեն: «Այս որոշմամբ կլուծվի քաղաքացիների բնակարանային խնդիրը»,- ասաց Սահակյանը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



