Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն զբաղեցրած բնակելի տարածքները
SOCIETYԿառավարությունն ընդունեց «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներն են դիմել պետգույքի կառավարման վարչություն: Ըստ Սահակյանի՝ նրանք խնդրել են, որպեսզի իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհվեն: «Այս որոշմամբ կլուծվի քաղաքացիների բնակարանային խնդիրը»,- ասաց Սահակյանը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



