Ադրբեջանցին սեփական կնոջը վաճառել է անառակատանը
ОБЩЕСТВОՎրաստանի բնակիչ, ծագումով ադրբեջանցի Նազաիր Հաջիեւը 23-ամյա սեփական կնոջը Թուրքիայում վաճառել է մի անառակատանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, զույգը Թուրքիա է մեկնել մեղրամիսն այնտեղ անցկացնելու, սակայն, ամուսինը մի սրճարանում կնոջը 300 դոլարով վաճառել է մի անառականոցի սեփականտիրոջ: Կինը երկու ամիս հետո կարողացել է փրկվել իրեն սիրահարված հաճախորդի օգնությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ օպերատիվ գործողությունների վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Նազաիր Հաջիեւին: Վարչության ներկայացուցիչ Լեւան Գուրգենիձեն «Թրենդ»-ին հայտնել է, որ ներկայում կինը վերականգնողական կուրս է անցնում:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



