Ադրբեջանցին սեփական կնոջը վաճառել է անառակատանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի բնակիչ, ծագումով ադրբեջանցի Նազաիր Հաջիեւը 23-ամյա սեփական կնոջը Թուրքիայում վաճառել է մի անառակատանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, զույգը Թուրքիա է մեկնել մեղրամիսն այնտեղ անցկացնելու, սակայն, ամուսինը մի սրճարանում կնոջը 300 դոլարով վաճառել է մի անառականոցի սեփականտիրոջ: Կինը երկու ամիս հետո կարողացել է փրկվել իրեն սիրահարված հաճախորդի օգնությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ օպերատիվ գործողությունների վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Նազաիր Հաջիեւին: Վարչության ներկայացուցիչ Լեւան Գուրգենիձեն «Թրենդ»-ին հայտնել է, որ ներկայում կինը վերականգնողական կուրս է անցնում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



