Ադրբեջանցին սեփական կնոջը վաճառել է անառակատանը
SOCIETYՎրաստանի բնակիչ, ծագումով ադրբեջանցի Նազաիր Հաջիեւը 23-ամյա սեփական կնոջը Թուրքիայում վաճառել է մի անառակատանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, զույգը Թուրքիա է մեկնել մեղրամիսն այնտեղ անցկացնելու, սակայն, ամուսինը մի սրճարանում կնոջը 300 դոլարով վաճառել է մի անառականոցի սեփականտիրոջ: Կինը երկու ամիս հետո կարողացել է փրկվել իրեն սիրահարված հաճախորդի օգնությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ օպերատիվ գործողությունների վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Նազաիր Հաջիեւին: Վարչության ներկայացուցիչ Լեւան Գուրգենիձեն «Թրենդ»-ին հայտնել է, որ ներկայում կինը վերականգնողական կուրս է անցնում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



