Մենք պետք է հաղթեինք. Մովսիսյանը՝ «Ուֆայի» հետ ոչ ոքիի մասին
СПОРТՄոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Ուֆայի» հետ տնային խաղում 2:2 հաշվով ավարտած հանդիպումը:
«Մենք պետք է հաղթեինք: Գոլ խփելու շատ հնարավորություն ունեինք, սակայն հաղթելու համար բավարար քանակությամբ գոլ չխփեցինք: Որոշ դրվագներում «Սպարտակը» լավ էր խաղում, հուսով եմ հաջորդ խաղին ավելի շատ գոլ կխփենք: Զե Լուիշը լավ տեսք ուներ, նա գոլ խփեց, իսկ հարձակվողը պետք է խփի»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է«Чемпионата»-ն:
Հիշեցնենք, որ այս խաղում հայ հարձակվողը մեկնարկային կազմում էր, ում երկրորդ խաղակեսում փոխարինեց Զե Լուիշը:
Հաջորդ խաղը «Սպարտակը» կանցկացնի հուլիսի 26-ին` «Կրասնոդարի» դեմ:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



