Մենք պետք է հաղթեինք. Մովսիսյանը՝ «Ուֆայի» հետ ոչ ոքիի մասին
ՍՊՈՐՏՄոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Ուֆայի» հետ տնային խաղում 2:2 հաշվով ավարտած հանդիպումը:
«Մենք պետք է հաղթեինք: Գոլ խփելու շատ հնարավորություն ունեինք, սակայն հաղթելու համար բավարար քանակությամբ գոլ չխփեցինք: Որոշ դրվագներում «Սպարտակը» լավ էր խաղում, հուսով եմ հաջորդ խաղին ավելի շատ գոլ կխփենք: Զե Լուիշը լավ տեսք ուներ, նա գոլ խփեց, իսկ հարձակվողը պետք է խփի»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է«Чемпионата»-ն:
Հիշեցնենք, որ այս խաղում հայ հարձակվողը մեկնարկային կազմում էր, ում երկրորդ խաղակեսում փոխարինեց Զե Լուիշը:
Հաջորդ խաղը «Սպարտակը» կանցկացնի հուլիսի 26-ին` «Կրասնոդարի» դեմ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



