Մենք պետք է հաղթեինք. Մովսիսյանը՝ «Ուֆայի» հետ ոչ ոքիի մասին
SPORTՄոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Ուֆայի» հետ տնային խաղում 2:2 հաշվով ավարտած հանդիպումը:
«Մենք պետք է հաղթեինք: Գոլ խփելու շատ հնարավորություն ունեինք, սակայն հաղթելու համար բավարար քանակությամբ գոլ չխփեցինք: Որոշ դրվագներում «Սպարտակը» լավ էր խաղում, հուսով եմ հաջորդ խաղին ավելի շատ գոլ կխփենք: Զե Լուիշը լավ տեսք ուներ, նա գոլ խփեց, իսկ հարձակվողը պետք է խփի»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է«Чемпионата»-ն:
Հիշեցնենք, որ այս խաղում հայ հարձակվողը մեկնարկային կազմում էր, ում երկրորդ խաղակեսում փոխարինեց Զե Լուիշը:
Հաջորդ խաղը «Սպարտակը» կանցկացնի հուլիսի 26-ին` «Կրասնոդարի» դեմ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



