Վթար՝ Մեղրի-Ագարակ ճանապարհին. երիտասարդ վարորդը հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին, ժամը 11.23-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 6-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ-452» մակնիշի 53 SL 762 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Ավտոմեքենայի վարորդը՝ 1986 թ. ծնված Ա. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի¸ այնուհետև՝ Կապան քաղաքի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը:
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»
5
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян



