Վթար՝ Մեղրի-Ագարակ ճանապարհին. երիտասարդ վարորդը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին, ժամը 11.23-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 6-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ-452» մակնիշի 53 SL 762 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Ավտոմեքենայի վարորդը՝ 1986 թ. ծնված Ա. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի¸ այնուհետև՝ Կապան քաղաքի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



