Վթար՝ Մեղրի-Ագարակ ճանապարհին. երիտասարդ վարորդը հոսպիտալացվել է
SOCIETYԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին, ժամը 11.23-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 6-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ-452» մակնիշի 53 SL 762 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Ավտոմեքենայի վարորդը՝ 1986 թ. ծնված Ա. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի¸ այնուհետև՝ Կապան քաղաքի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



