Դպրոց չգնալու համար դեռահասը կրակել է տատի, քրոջ ու 6-ամյա զարմիկի վրա
ОБЩЕСТВОԱՄՆ Թեննեսի նահանգի ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս տղայի, ով մեղադրվում է ընտանիքին գնդակահարելու մեջ։ Տղան կրակել է տատի, քրոջ ու 6-ամյա զարմիկի վրա, քանի որ չէր ցանկանում վեր կենալ անկողնուց ու գնալ դպրոց։
16-ամյա տղային նախ փորձել է արթնացնել տատիկը, ինչից էլ վիճաբանություն է սկսվել, ու տղան, վերցնելով դարակից որսորդական հրացանը, կրակել է 67-ամյա տատին, ապա՝ 12-ամյա քրոջն ու ավագ քրոջ 6-ամյա որդուն։ Տղան նաեւ մորն է ցանկացել կրակել, սակայն կինը փախել է։
Տան մոտ թողնելով հրացանը՝ տղան փախուստի է դիմել, սակայն ոստիկաններն արագ հայտնաբերել են նրան։ Վիրավորներին հոսպիտալացրել են։ Ընտանիքի անդամներն ասել են, որ պատկերացում անգամ չունեին, որ տանը զենք կա։ Թե ինչպես է այն հայտնվել այդտեղ, դեռ պարզ չէ։
Պատրաստեց Past.am-ը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



