Դպրոց չգնալու համար դեռահասը կրակել է տատի, քրոջ ու 6-ամյա զարմիկի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Թեննեսի նահանգի ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս տղայի, ով մեղադրվում է ընտանիքին գնդակահարելու մեջ։ Տղան կրակել է տատի, քրոջ ու 6-ամյա զարմիկի վրա, քանի որ չէր ցանկանում վեր կենալ անկողնուց ու գնալ դպրոց։
16-ամյա տղային նախ փորձել է արթնացնել տատիկը, ինչից էլ վիճաբանություն է սկսվել, ու տղան, վերցնելով դարակից որսորդական հրացանը, կրակել է 67-ամյա տատին, ապա՝ 12-ամյա քրոջն ու ավագ քրոջ 6-ամյա որդուն։ Տղան նաեւ մորն է ցանկացել կրակել, սակայն կինը փախել է։
Տան մոտ թողնելով հրացանը՝ տղան փախուստի է դիմել, սակայն ոստիկաններն արագ հայտնաբերել են նրան։ Վիրավորներին հոսպիտալացրել են։ Ընտանիքի անդամներն ասել են, որ պատկերացում անգամ չունեին, որ տանը զենք կա։ Թե ինչպես է այն հայտնվել այդտեղ, դեռ պարզ չէ։
Պատրաստեց Past.am-ը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



