Դպրոց չգնալու համար դեռահասը կրակել է տատի, քրոջ ու 6-ամյա զարմիկի վրա
SOCIETYԱՄՆ Թեննեսի նահանգի ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս տղայի, ով մեղադրվում է ընտանիքին գնդակահարելու մեջ։ Տղան կրակել է տատի, քրոջ ու 6-ամյա զարմիկի վրա, քանի որ չէր ցանկանում վեր կենալ անկողնուց ու գնալ դպրոց։
16-ամյա տղային նախ փորձել է արթնացնել տատիկը, ինչից էլ վիճաբանություն է սկսվել, ու տղան, վերցնելով դարակից որսորդական հրացանը, կրակել է 67-ամյա տատին, ապա՝ 12-ամյա քրոջն ու ավագ քրոջ 6-ամյա որդուն։ Տղան նաեւ մորն է ցանկացել կրակել, սակայն կինը փախել է։
Տան մոտ թողնելով հրացանը՝ տղան փախուստի է դիմել, սակայն ոստիկաններն արագ հայտնաբերել են նրան։ Վիրավորներին հոսպիտալացրել են։ Ընտանիքի անդամներն ասել են, որ պատկերացում անգամ չունեին, որ տանը զենք կա։ Թե ինչպես է այն հայտնվել այդտեղ, դեռ պարզ չէ։
Պատրաստեց Past.am-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



