Ընթացքի ժամանակ երեխան ընկել է մեքենայի բեռնախցիկից (տեսանյութ)
ВИДЕОՀամացանցում շոկային տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է մեքենայի ընթացքի ժամանակ երեխան ընկնում բեռնախցիկից հենց փողոցի մեջտեղում։ Դեպքը տեղի է ունեցել Չինաստանում, տեսանյութը նկարահանել է մեքենայի հետեւից եկող վարորդը։
Երբ 2 տարեկան երեխան ընկել է, նա անմիջապես ոտքի է կանգնել ու սկսել վազել իրենց մեքենայի հետեւից։ Հետեւից եկող վարորդը կանգնեցրել է մեքենան, երեխային նստեցրել ու հասնելով նրանց մեքենային՝ երեխային վերադարձրել։ Պարզվել է՝ մեքենայի ղեկին փոքրիկի պապիկն էր, ով հետո պատմել է, որ բեռնախցիկի փականը փչացել էր, իսկ երեխան, որ մեքենայի սրահում է նստած եղել, հոգնել էր ու ինքնուրույն տեղափոխվել բեռնախցիկ։
Պատրաստեց Past.am-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



