Ընթացքի ժամանակ երեխան ընկել է մեքենայի բեռնախցիկից (տեսանյութ)
VIDEOՀամացանցում շոկային տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է մեքենայի ընթացքի ժամանակ երեխան ընկնում բեռնախցիկից հենց փողոցի մեջտեղում։ Դեպքը տեղի է ունեցել Չինաստանում, տեսանյութը նկարահանել է մեքենայի հետեւից եկող վարորդը։
Երբ 2 տարեկան երեխան ընկել է, նա անմիջապես ոտքի է կանգնել ու սկսել վազել իրենց մեքենայի հետեւից։ Հետեւից եկող վարորդը կանգնեցրել է մեքենան, երեխային նստեցրել ու հասնելով նրանց մեքենային՝ երեխային վերադարձրել։ Պարզվել է՝ մեքենայի ղեկին փոքրիկի պապիկն էր, ով հետո պատմել է, որ բեռնախցիկի փականը փչացել էր, իսկ երեխան, որ մեքենայի սրահում է նստած եղել, հոգնել էր ու ինքնուրույն տեղափոխվել բեռնախցիկ։
Պատրաստեց Past.am-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



