Ընթացքի ժամանակ երեխան ընկել է մեքենայի բեռնախցիկից (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀամացանցում շոկային տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է մեքենայի ընթացքի ժամանակ երեխան ընկնում բեռնախցիկից հենց փողոցի մեջտեղում։ Դեպքը տեղի է ունեցել Չինաստանում, տեսանյութը նկարահանել է մեքենայի հետեւից եկող վարորդը։
Երբ 2 տարեկան երեխան ընկել է, նա անմիջապես ոտքի է կանգնել ու սկսել վազել իրենց մեքենայի հետեւից։ Հետեւից եկող վարորդը կանգնեցրել է մեքենան, երեխային նստեցրել ու հասնելով նրանց մեքենային՝ երեխային վերադարձրել։ Պարզվել է՝ մեքենայի ղեկին փոքրիկի պապիկն էր, ով հետո պատմել է, որ բեռնախցիկի փականը փչացել էր, իսկ երեխան, որ մեքենայի սրահում է նստած եղել, հոգնել էր ու ինքնուրույն տեղափոխվել բեռնախցիկ։
Պատրաստեց Past.am-ը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



