16-ամյա խարդախն իրեն իբրեւ Տաջիկստանի նախագահի որդի է ներկայացրել
ОБЩЕСТВОՏաջիկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը հայտնում է դեռահասի ձերբակալության մասին, ով ներկայացել է իբրեւ երկրի նախագահի որդի։
Դուշամբեի դպրոցներից մեկի աշակերտ Խուշդիլ Կուրբոնովը իրեն ներկայացրել էր իբրեւ նախագահ Էմոմալի Ռախմոնի կրտսեր որդի Սոմոնի, ինչից հետո մարդկանցից խոշոր կաշառքներ էր վերցրել ու հրամաններ տվել տարբեր չինովնիկների։
Խուշդիլ Կուրբոնովը ոստիկանների տեսահորիզոնում է հայտնվել, երբ իր բարեկամներից մեկի հետ մի տղամարդու 0,30 հեկտար հող են խոստացել ու դիմացը 50 հազար դոլար կաշառք են վերցրել։ Այժմ նախագահի կեղծ որդին ձերբակալվել է։
Ընդհանուր առմամբ, երկրի նախագահ Ռախմոնը 10 երեխա ունի, որոնցից կրտսերը 16 տարեկան է ու նրա անունը իսկապես Սոմոնի է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



