16-ամյա խարդախն իրեն իբրեւ Տաջիկստանի նախագահի որդի է ներկայացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏաջիկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը հայտնում է դեռահասի ձերբակալության մասին, ով ներկայացել է իբրեւ երկրի նախագահի որդի։
Դուշամբեի դպրոցներից մեկի աշակերտ Խուշդիլ Կուրբոնովը իրեն ներկայացրել էր իբրեւ նախագահ Էմոմալի Ռախմոնի կրտսեր որդի Սոմոնի, ինչից հետո մարդկանցից խոշոր կաշառքներ էր վերցրել ու հրամաններ տվել տարբեր չինովնիկների։
Խուշդիլ Կուրբոնովը ոստիկանների տեսահորիզոնում է հայտնվել, երբ իր բարեկամներից մեկի հետ մի տղամարդու 0,30 հեկտար հող են խոստացել ու դիմացը 50 հազար դոլար կաշառք են վերցրել։ Այժմ նախագահի կեղծ որդին ձերբակալվել է։
Ընդհանուր առմամբ, երկրի նախագահ Ռախմոնը 10 երեխա ունի, որոնցից կրտսերը 16 տարեկան է ու նրա անունը իսկապես Սոմոնի է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



