16-ամյա խարդախն իրեն իբրեւ Տաջիկստանի նախագահի որդի է ներկայացրել
SOCIETYՏաջիկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը հայտնում է դեռահասի ձերբակալության մասին, ով ներկայացել է իբրեւ երկրի նախագահի որդի։
Դուշամբեի դպրոցներից մեկի աշակերտ Խուշդիլ Կուրբոնովը իրեն ներկայացրել էր իբրեւ նախագահ Էմոմալի Ռախմոնի կրտսեր որդի Սոմոնի, ինչից հետո մարդկանցից խոշոր կաշառքներ էր վերցրել ու հրամաններ տվել տարբեր չինովնիկների։
Խուշդիլ Կուրբոնովը ոստիկանների տեսահորիզոնում է հայտնվել, երբ իր բարեկամներից մեկի հետ մի տղամարդու 0,30 հեկտար հող են խոստացել ու դիմացը 50 հազար դոլար կաշառք են վերցրել։ Այժմ նախագահի կեղծ որդին ձերբակալվել է։
Ընդհանուր առմամբ, երկրի նախագահ Ռախմոնը 10 երեխա ունի, որոնցից կրտսերը 16 տարեկան է ու նրա անունը իսկապես Սոմոնի է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



