Խոշոր ավտովթար Թուրքիայում. երկու ավտոբուսների վթարի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 40 մարդ
ОБЩЕСТВОԹուրքիայի Բոլու շրջանում վաղ առավոտյան երկու ավտոբուսներ վթարի են ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել է 40 մարդ։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, միջադեպի հետևանքով ժամանակավորապես փակվել է դեպի Ստամբուլ տանող ճանապարհը։
Ըստ նախնական վարկածի՝ դեպի Ստամբուլ մեկնող ավտոբուսի վարորդը սահուն ճանապարհի պատճառով կորցրել է վերահսկողությունը, և, բախվելով արգելապատնեշին, շրջվել է։
Նրա հետևից ընթացող մեկ այլ ավտոբուս, տեսնելով վթարը, կտրուկ արգելակել է և նույնպես կորցրել է վերահսկողությունն ու բախվել արգելապատնեշին։
Տարբեր հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Աղբյուրը` Tert.am
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



