Խոշոր ավտովթար Թուրքիայում. երկու ավտոբուսների վթարի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 40 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Բոլու շրջանում վաղ առավոտյան երկու ավտոբուսներ վթարի են ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել է 40 մարդ։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, միջադեպի հետևանքով ժամանակավորապես փակվել է դեպի Ստամբուլ տանող ճանապարհը։
Ըստ նախնական վարկածի՝ դեպի Ստամբուլ մեկնող ավտոբուսի վարորդը սահուն ճանապարհի պատճառով կորցրել է վերահսկողությունը, և, բախվելով արգելապատնեշին, շրջվել է։
Նրա հետևից ընթացող մեկ այլ ավտոբուս, տեսնելով վթարը, կտրուկ արգելակել է և նույնպես կորցրել է վերահսկողությունն ու բախվել արգելապատնեշին։
Տարբեր հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Աղբյուրը` Tert.am
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



