Խոշոր ավտովթար Թուրքիայում. երկու ավտոբուսների վթարի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 40 մարդ
SOCIETYԹուրքիայի Բոլու շրջանում վաղ առավոտյան երկու ավտոբուսներ վթարի են ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել է 40 մարդ։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, միջադեպի հետևանքով ժամանակավորապես փակվել է դեպի Ստամբուլ տանող ճանապարհը։
Ըստ նախնական վարկածի՝ դեպի Ստամբուլ մեկնող ավտոբուսի վարորդը սահուն ճանապարհի պատճառով կորցրել է վերահսկողությունը, և, բախվելով արգելապատնեշին, շրջվել է։
Նրա հետևից ընթացող մեկ այլ ավտոբուս, տեսնելով վթարը, կտրուկ արգելակել է և նույնպես կորցրել է վերահսկողությունն ու բախվել արգելապատնեշին։
Տարբեր հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Աղբյուրը` Tert.am
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



