Բերդիկ գյուղում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղային
ОБЩЕСТВОՀուլիսի 12-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 7-ամյա տղա, ում մայրը հիվանդանոցում հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 13-ին պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է հուլիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Բերդիկ գյուղի Բաղրամյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Վարորդը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



