Բերդիկ գյուղում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղային
SOCIETYՀուլիսի 12-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 7-ամյա տղա, ում մայրը հիվանդանոցում հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 13-ին պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է հուլիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Բերդիկ գյուղի Բաղրամյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Վարորդը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



