Բերդիկ գյուղում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 12-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 7-ամյա տղա, ում մայրը հիվանդանոցում հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 13-ին պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է հուլիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Բերդիկ գյուղի Բաղրամյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Վարորդը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



