Պտտահողմը վնասներ է պատճառել Գեղարքունիքի համայնքների մի շարք տնտեսությունների
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում փետրվարի 21-ի գիշերն արձանագրված պտտահողմը վնասներ է հասցրել մարզի Վարդենիս քաղաքի, Լճավան, Ծովակ, Լուսակունք, Խաչաղբյուր համայքների առանձին տնտեսություններին, բնակարաններին եւ օժանդակ շինություններին` մասնակիորեն կամ ամբողջությամբ քշելով տանիքները:
Պտտահողմի հետևանքով վնասվել են նաեւ գազամատակարարման եւ էլեկտրահաղորդման գծերը, ինչի արդյունքում ժամեր շարունակ խափանվել է էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ ուսումնասիրում է աղետի պատճառած վնասների չափերը:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



