Պտտահողմը վնասներ է պատճառել Գեղարքունիքի համայնքների մի շարք տնտեսությունների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում փետրվարի 21-ի գիշերն արձանագրված պտտահողմը վնասներ է հասցրել մարզի Վարդենիս քաղաքի, Լճավան, Ծովակ, Լուսակունք, Խաչաղբյուր համայքների առանձին տնտեսություններին, բնակարաններին եւ օժանդակ շինություններին` մասնակիորեն կամ ամբողջությամբ քշելով տանիքները:
Պտտահողմի հետևանքով վնասվել են նաեւ գազամատակարարման եւ էլեկտրահաղորդման գծերը, ինչի արդյունքում ժամեր շարունակ խափանվել է էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ ուսումնասիրում է աղետի պատճառած վնասների չափերը:



