Պտտահողմը վնասներ է պատճառել Գեղարքունիքի համայնքների մի շարք տնտեսությունների
SOCIETYԳեղարքունիքի մարզում փետրվարի 21-ի գիշերն արձանագրված պտտահողմը վնասներ է հասցրել մարզի Վարդենիս քաղաքի, Լճավան, Ծովակ, Լուսակունք, Խաչաղբյուր համայքների առանձին տնտեսություններին, բնակարաններին եւ օժանդակ շինություններին` մասնակիորեն կամ ամբողջությամբ քշելով տանիքները:
Պտտահողմի հետևանքով վնասվել են նաեւ գազամատակարարման եւ էլեկտրահաղորդման գծերը, ինչի արդյունքում ժամեր շարունակ խափանվել է էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ ուսումնասիրում է աղետի պատճառած վնասների չափերը:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



