Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը
МЕЖДУНАРОДНОЕԷստոնիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կալև Ստոյչեսկուն առաջարկել է փակել երկրի արևելյան սահմանը Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ Ստոյչեսկուն ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին պնդումները «սպեկուլյատիվ» է անվանել։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Էստոնիայի անվտանգությունը «սկսվում է արևելյան սահմանից, որն անհրաժեշտ է էլ ավելի ամրապնդել և նաև փակել»։
Ավելի վաղ Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Ռայներ Սաքսը նվազագույն էր գնահատել ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունը։ Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով նման հայտարարություններին, առաջարկել էր մտածել, թե ինչու պետք է Մոսկվան հարձակվի ՆԱՏՕ-ի վրա։
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



