Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷստոնիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կալև Ստոյչեսկուն առաջարկել է փակել երկրի արևելյան սահմանը Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ Ստոյչեսկուն ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին պնդումները «սպեկուլյատիվ» է անվանել։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Էստոնիայի անվտանգությունը «սկսվում է արևելյան սահմանից, որն անհրաժեշտ է էլ ավելի ամրապնդել և նաև փակել»։
Ավելի վաղ Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Ռայներ Սաքսը նվազագույն էր գնահատել ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունը։ Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով նման հայտարարություններին, առաջարկել էր մտածել, թե ինչու պետք է Մոսկվան հարձակվի ՆԱՏՕ-ի վրա։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



