Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը
INTERNATIONAL NEWSԷստոնիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կալև Ստոյչեսկուն առաջարկել է փակել երկրի արևելյան սահմանը Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ Ստոյչեսկուն ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին պնդումները «սպեկուլյատիվ» է անվանել։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Էստոնիայի անվտանգությունը «սկսվում է արևելյան սահմանից, որն անհրաժեշտ է էլ ավելի ամրապնդել և նաև փակել»։
Ավելի վաղ Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Ռայներ Սաքսը նվազագույն էր գնահատել ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունը։ Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով նման հայտարարություններին, առաջարկել էր մտածել, թե ինչու պետք է Մոսկվան հարձակվի ՆԱՏՕ-ի վրա։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



