Ավան վարչական շրջանի մանկավարժները ենթարկվել են բժշկական անվճար հետազոտության
ОБЩЕСТВОՄայրաքաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Խութ» բարեգործական հիմնադրամի հերթական համատեղ նախաձեռնությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետները վահանաձև գեղձի հիվանդությունների անվճար հետազոտություններ են իրականացրել Ավան վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների շուրջ 60 մանկավարժների համար: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը նույնպես կկազմակերպվի անվճար հիմունքներով:
Մասնագետների հավաստմամբ` վահանաձև գեղձի գոյացությունների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս բուժման արդյունավետությունը բարձրացնել: «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ նմանատիպ համատեղ նախաձեռնությունները կլինեն շարունակական:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



