Ավան վարչական շրջանի մանկավարժները ենթարկվել են բժշկական անվճար հետազոտության
SOCIETYՄայրաքաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Խութ» բարեգործական հիմնադրամի հերթական համատեղ նախաձեռնությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետները վահանաձև գեղձի հիվանդությունների անվճար հետազոտություններ են իրականացրել Ավան վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների շուրջ 60 մանկավարժների համար: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը նույնպես կկազմակերպվի անվճար հիմունքներով:
Մասնագետների հավաստմամբ` վահանաձև գեղձի գոյացությունների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս բուժման արդյունավետությունը բարձրացնել: «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ նմանատիպ համատեղ նախաձեռնությունները կլինեն շարունակական:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



