Ավան վարչական շրջանի մանկավարժները ենթարկվել են բժշկական անվճար հետազոտության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Խութ» բարեգործական հիմնադրամի հերթական համատեղ նախաձեռնությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետները վահանաձև գեղձի հիվանդությունների անվճար հետազոտություններ են իրականացրել Ավան վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների շուրջ 60 մանկավարժների համար: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը նույնպես կկազմակերպվի անվճար հիմունքներով:
Մասնագետների հավաստմամբ` վահանաձև գեղձի գոյացությունների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս բուժման արդյունավետությունը բարձրացնել: «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ նմանատիպ համատեղ նախաձեռնությունները կլինեն շարունակական:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



