Հանրապետությունում սողանքների առումով նվազման միտումներ կան
ОБЩЕСТВОՀանրապետությունում սողանքների առումով նվազման միտումներ կան: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«2014-ին ունեցել ենք 7, 2015-ին՝ 3 սողանք: Սակայն, Հայաստանը լեռնային երկիր է, ունենք բավականին շատ վտանգավոր քարաթափման հատվածներ: 2500-ից ավելի սողանքներ ունենք, որոնցից 130-ը վտանգ են ներկայացնում մեր կենսագործունեության ու շինությունների համար: Բարեբախտաբար, դրանք ակտիվ չեն, և շարժը քիչ է, անհանգստացնող բան չկա: Դրանք հետազոտվում են: Բոլոր վտանգավոր հատվածներում աշխատում ենք արձագանքել»,- նշեց Հովհաննես Խանգելդյանը: Նրա խոսքով` սողանքների ուղղությամբ պրոֆիլակտիկ աշխատանքներ միշտ տարվում են:
1
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
2
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»
5
Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP



