Հանրապետությունում սողանքների առումով նվազման միտումներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետությունում սողանքների առումով նվազման միտումներ կան: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«2014-ին ունեցել ենք 7, 2015-ին՝ 3 սողանք: Սակայն, Հայաստանը լեռնային երկիր է, ունենք բավականին շատ վտանգավոր քարաթափման հատվածներ: 2500-ից ավելի սողանքներ ունենք, որոնցից 130-ը վտանգ են ներկայացնում մեր կենսագործունեության ու շինությունների համար: Բարեբախտաբար, դրանք ակտիվ չեն, և շարժը քիչ է, անհանգստացնող բան չկա: Դրանք հետազոտվում են: Բոլոր վտանգավոր հատվածներում աշխատում ենք արձագանքել»,- նշեց Հովհաննես Խանգելդյանը: Նրա խոսքով` սողանքների ուղղությամբ պրոֆիլակտիկ աշխատանքներ միշտ տարվում են:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



