Հանրապետությունում սողանքների առումով նվազման միտումներ կան
SOCIETYՀանրապետությունում սողանքների առումով նվազման միտումներ կան: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«2014-ին ունեցել ենք 7, 2015-ին՝ 3 սողանք: Սակայն, Հայաստանը լեռնային երկիր է, ունենք բավականին շատ վտանգավոր քարաթափման հատվածներ: 2500-ից ավելի սողանքներ ունենք, որոնցից 130-ը վտանգ են ներկայացնում մեր կենսագործունեության ու շինությունների համար: Բարեբախտաբար, դրանք ակտիվ չեն, և շարժը քիչ է, անհանգստացնող բան չկա: Դրանք հետազոտվում են: Բոլոր վտանգավոր հատվածներում աշխատում ենք արձագանքել»,- նշեց Հովհաննես Խանգելդյանը: Նրա խոսքով` սողանքների ուղղությամբ պրոֆիլակտիկ աշխատանքներ միշտ տարվում են:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



