Մայրը երեխային ծեծելով սպանել է՝ դասերը լավ չպատրաստելու համար
ОБЩЕСТВОՍարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Տոմսկ քաղաքում։ Տեղի բնակչուհի 28-ամյա Դարյա Իվանովան ծեծելով սպանել է 7 տարեկան որդուն, քանի որ նա դասերը լավ չէր պատրաստել։ Մայրը, երեկոյան ստուգելով որդու տնային առաջադրանքները, տեսել է, որ նա սխալ է կատարել դրանք եւ վերցնելով գրտնակը՝ այնքան է ծեծել երեխային, որ վերջինն ուշաթափվել է։ Վախենալով՝ նա շտապօգնություն է կանչել, սակայն արդեն ուշ է եղել։
Հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։ Նա բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ է ստացել։ Դարյան երեխային միայնակ էր մեծացնում, ամուսնուց բաժանված էր։ Նա ոչ մի տեղ չի աշխատում եւ բազմիցս ցանկացել է երեխային մանկատուն տալ։ Կինը ձերբակալված է, նրան 8-ից 20 տարվա ազատազրկում է սպառնում։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



