Մայրը երեխային ծեծելով սպանել է՝ դասերը լավ չպատրաստելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Տոմսկ քաղաքում։ Տեղի բնակչուհի 28-ամյա Դարյա Իվանովան ծեծելով սպանել է 7 տարեկան որդուն, քանի որ նա դասերը լավ չէր պատրաստել։ Մայրը, երեկոյան ստուգելով որդու տնային առաջադրանքները, տեսել է, որ նա սխալ է կատարել դրանք եւ վերցնելով գրտնակը՝ այնքան է ծեծել երեխային, որ վերջինն ուշաթափվել է։ Վախենալով՝ նա շտապօգնություն է կանչել, սակայն արդեն ուշ է եղել։
Հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։ Նա բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ է ստացել։ Դարյան երեխային միայնակ էր մեծացնում, ամուսնուց բաժանված էր։ Նա ոչ մի տեղ չի աշխատում եւ բազմիցս ցանկացել է երեխային մանկատուն տալ։ Կինը ձերբակալված է, նրան 8-ից 20 տարվա ազատազրկում է սպառնում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



