Մայրը երեխային ծեծելով սպանել է՝ դասերը լավ չպատրաստելու համար
SOCIETYՍարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Տոմսկ քաղաքում։ Տեղի բնակչուհի 28-ամյա Դարյա Իվանովան ծեծելով սպանել է 7 տարեկան որդուն, քանի որ նա դասերը լավ չէր պատրաստել։ Մայրը, երեկոյան ստուգելով որդու տնային առաջադրանքները, տեսել է, որ նա սխալ է կատարել դրանք եւ վերցնելով գրտնակը՝ այնքան է ծեծել երեխային, որ վերջինն ուշաթափվել է։ Վախենալով՝ նա շտապօգնություն է կանչել, սակայն արդեն ուշ է եղել։
Հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։ Նա բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ է ստացել։ Դարյան երեխային միայնակ էր մեծացնում, ամուսնուց բաժանված էր։ Նա ոչ մի տեղ չի աշխատում եւ բազմիցս ցանկացել է երեխային մանկատուն տալ։ Կինը ձերբակալված է, նրան 8-ից 20 տարվա ազատազրկում է սպառնում։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



