Զիկա վիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Չինաստանում
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի իշխանությունները հաստատել են երկրում Զիկա տենդով վարակման առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի առողջապահության եւ պլանային մանկածնության պետական կոմիտեի հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ Ցզյանսիի նահանգի (Չինաստանի հարավ-արեւելք) 34-ամյա բնակիչը եղել է Վենեսուելայում, որտեղ հունվարի 28-ին նա ունեցել է բարձր ջերմություն, գլխացավ եւ գլխապտույտ: Փետրվարի 5-ին նա վերադարձել է հայրենիք եւ կարանտինի տակ դրվել: Ներկայում տղամարդն ապաքինվում է:
Կոմիտեի հայտարարության համաձայն՝ այս դեպքից հետո վիրուսի տարածման վտանգը չափազանց փոքր է՝ նկատի առնելով օդի ցածր ջերմաստիճանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



