Զիկա վիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Չինաստանում
INTERNATIONAL NEWSՉինաստանի իշխանությունները հաստատել են երկրում Զիկա տենդով վարակման առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի առողջապահության եւ պլանային մանկածնության պետական կոմիտեի հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ Ցզյանսիի նահանգի (Չինաստանի հարավ-արեւելք) 34-ամյա բնակիչը եղել է Վենեսուելայում, որտեղ հունվարի 28-ին նա ունեցել է բարձր ջերմություն, գլխացավ եւ գլխապտույտ: Փետրվարի 5-ին նա վերադարձել է հայրենիք եւ կարանտինի տակ դրվել: Ներկայում տղամարդն ապաքինվում է:
Կոմիտեի հայտարարության համաձայն՝ այս դեպքից հետո վիրուսի տարածման վտանգը չափազանց փոքր է՝ նկատի առնելով օդի ցածր ջերմաստիճանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



