Զիկա վիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Չինաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի իշխանությունները հաստատել են երկրում Զիկա տենդով վարակման առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի առողջապահության եւ պլանային մանկածնության պետական կոմիտեի հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ Ցզյանսիի նահանգի (Չինաստանի հարավ-արեւելք) 34-ամյա բնակիչը եղել է Վենեսուելայում, որտեղ հունվարի 28-ին նա ունեցել է բարձր ջերմություն, գլխացավ եւ գլխապտույտ: Փետրվարի 5-ին նա վերադարձել է հայրենիք եւ կարանտինի տակ դրվել: Ներկայում տղամարդն ապաքինվում է:
Կոմիտեի հայտարարության համաձայն՝ այս դեպքից հետո վիրուսի տարածման վտանգը չափազանց փոքր է՝ նկատի առնելով օդի ցածր ջերմաստիճանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



