Ադրբեջանցուն պատկանող բեռնանավում զանգվածային թունավորում է տեղի ունեցել
ОБЩЕСТВОPalmali ընկերությունների խմբի Araz River բեռնանավում, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին, թունավոր գազով զանգվածային թունավորում է տեղի ունեցել: Անձնակազմի մի անդամ մահացել է, երկու նավաստի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իտալական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել իտալական Վաստո նավահանգստի շրջանում:
Նավահանգստից դուրս գալուց հետո ռուսաստանյան դրոշով լողացող բեռնանավի անձնակազմի երեք անդամներ սկսել են մաքրություն կատարել նավի վրա: Նրանց կողմից օգտագործված քիմիական նյութերը թունավոր գազեր են տարածել, ինչի հետեւանքով մեկ նավաստի տեղում մահացել է, երկուսն էլ հոսպիտալացվել են: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Araz River բեռնանավը վերադարձել է Վաստո նավահանգիստ:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



